Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն բան կորոշվի եզրափակիչ տուրում

Մայիս 27,2017 23:14

Վաղը Կիրիշիում կորոշվի շախմատի Վանյա Սոմովի 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որն այս տարվանից ստացել է պատանիների Եվրոպայի «Գրան պրիի» կարգավիճակ:

Նախավերջին՝ 10-րդ տուրից հետո, մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է. մրցաշարային աղյուսակը 7,0-ական միավորով գլխավորում են մեր միջազգային վարպետ Արամ Հակոբյանը եւ ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Կիրիլ Շուբինը: Վաղը կայանալիք եզրափակիչ տուրում կորոշվի մրցաշարի հաղթողը:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը, վաստակել է վեց միավոր եւ ընթանում է չորրորդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ somovsmemorial.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031