Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամներ հաջողությամբ հանդես են գալիս նաեւ պրոֆեսիոնալ ռինգում:
Վորոնեժում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում Արամ Վագյանն իր երրորդ մենամարտն է անցկացրել եւ տոնել երրորդ հաղթանակը: Նա պարտության է մատնել ուզբեկ Շարաֆիդին Ժուրախոնովին:
Պրոֆեսիոնալ ռինգում չորրորդ հաղթանակն է տոնել նաեւ Նարեկ Աբգարյանը՝ առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչ Գագի Եդիշերաշվիլու նկատմամբ: Նարեկը նույնպես պարտություն չունի: Նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ հաղթանակով է նշել նաեւ Գոռ Երիցյանը, որի մրցակիցը եղել է ռուսաստանցի Դենիս Կենժեգուլիեւը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ