Հյուսիսային պողոտայում այսօր Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցելու էր եկել նաեւ Երեւանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողները ցանկացան հարցեր ուղղել նրան, սակայն քաղաքապետը խնդրեց իրեն չխանգարել՝ գործընկերներին պետք է ողջունի: Ասաց, որ հարցերը հետո՝ վերջում…
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի հետ բոլոր տաղավարներում շրջելուց եւ ներկայացվածին ծանոթանալուց հետո, սակայն, Տարոն Մարգարյանն իրեն սպասող լրագրողների համար ժամանակ այդպես էլ չգտավ: «Վռազում եմ, շտապում եմ…»,-ասաց նա շտապեց հեռանալ:
Իսկ տաղավարներով շրջելու ժամանակ մի կին հասցրեց նրան ավետարան նվիրել, մյուսն էլ այցեքարտը խնդրեց՝ ինչ-որ հարցով դիմելու համար:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ