«Այդ չարաշահումների դեպքերը բացահայտվել են հենց ԵՄ պատվիրակության կողմից: Դա կարող է լավ օրինակ ծառայել ՀՀ-ի համար»,-Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ այսօր Հյուսիսային պողոտայում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դրամաշնորհներից խարդախությամբ խոշոր չափի գումարներ հափշտակելու փաստի առթիվ կատարվող քննությանը, ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Նա ընդգծեց, որ ԵՄ-ն լուրջ է վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքարին, ապա հավելեց. «Մենք ՀՀ կառավարությանը ամեն տարի 30 մլն գումար ենք փոխանցում եւ ցանկանում ենք, որ դրանք չմտնեն մասնավոր գրպաններ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ