«Դա ԱԺ-ի ինքնավար որոշումն է, դա իշխող կոալիցիայի որոշումն է: Մենք կխրախուսենք ԱԺ-ին՝ մարդու իրավունքների հարցն իր օրակարգում բարձր դասելու գործում»,-Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ այսօր Հյուսիսային պողոտայում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ մարդու իրավունքների եւ պետաիրավական հանձնաժողովները միավորելուն, ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Նա նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ՀՀ-ն ձեռքբերումներ ունի, բայց անելիքներն էլ շատ են. «Երկուշաբթի Բրյուսելում մարդու իրավունքների հարցով քննարկում ենք ունենալու ՀՀ-ի հետ»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, որի կազմը որոշելու է ԱԺ-ն, եւ, այդ կերպ, ըստ փորձագիտական գնահատականների՝ հարցականի տակ դնելու այդ մարմնի անկախությունը, Սվիտալսկին ասաց. «Մենք խրախուսում ենք այդպիսի մարմնի ձեւավորումը, մենք կարեւորում ենք դրա անկախությունը: Տեսնենք՝ ինչպե՞ս կաշխատեն»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ