Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ այսօր Հյուսիսային պողոտայում ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Aravot.am-ը նրան խնդրեց գնահատական հնչեցնել Ադրբեջանի հրահրած սահմանային վերջին միջադեպին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարության մասին: «ԵՄ-ն մեծապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, նաեւ՝ Մինսկի խմբի այդ հայտարարությունը: Հավատացած ենք, որ «ստատուս քվո»-ն պահպանել այլեւս հնարավոր չէ»,-պատասխանեց դեսպանը:
Այնուհետեւ հավելեց. «Հավատացած ենք նաեւ, որ հրադադարի համաձայնագիրը պետք է հարգվի: ԵՄ դիրքորոշումն այն է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Անհրաժեշտ է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ