Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը Ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու են հեռացվել միասեռականների իրավունքները պաշտպանող պաստառները։
Նա մասնավորապես տեղեկացրել է. «Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել են 3 գովազդային պաստառներ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ…անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»:
Գրառման ներքևում վարչության պետը նաև այսպիսի մեկնաբանություն է արել. «Ինչքան քիչ խոսենք այս թեմայից, այդքան քիչ գովազդ կլինի…կարծում եմ՝ մեր լրատվական դաշտը և սոցիալական ցանցերն ավելի տեսանելի դարձրեցին գովազդը, քան այն կարող էր լինել 3 տեղ փակցված ժամանակ…միգուցե կազմակերպիչները հասան իրենց նպատակին…եկեք մոռանանք այս թեման և վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը օրենքի շրջանակում բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի…սակայն առանց ավելորդ հնչեղության և գովազդի»։
Լուսանկարը` Արազ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից