Արազ Մանուկյանը ջութակահար է: Հինգ տարի է, ինչ ձեռքը չի վերցրել իր սիրած գորրծիքը, ինչպես նա է ասում «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, իր այդ ցանկության մասին հայտնել է նաեւ ՔԿՀ հիմնարկում:
Դատապարտյալը ներկայացրեց ինչպես կավե իր քանդակները, այնպես էլ նկարները, որոնք ծնվել են ազատազրկման վայրում հայտնվելուց հետո: Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում քիչ առաջ ավարտվեց դատապարտյալների ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան, Կարմիր Խաչի ներկայացուցիչները:
Ստեղծագործող դատապարտյալների հետ մեր զրույցները կներկայացվեն «Առավոտի» առաջիկա համարում:
Ռ.Մ.