Մայիսի 26-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում ամուսնության նպատակով փախցրել են դպրոցի շրջանավարտ աղջկան: Իրավապահներից տեղեկացանք, որ փախցնող 25-ամյա տղան ու աղջիկը սիրածներ են:
Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ գյուղի դպրոցն այս տարի 18 շրջանավարտներ ունի: Նա հաստատեց, որ դպրոցի շրջանավարտ աղջիկներից մեկին փախցրել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգելի Առավոտ, չեմ կարծում, որ կարիք կար հրապարակելու այսպիսի անիմաստ և կոպիտ ձևակերպումներով լուրեր: Թղթակցին ես ուղղակի կասեյի հայտնի ֆիլմի բառերով` «տո քեզ ինչ»: Փոխանակ ուրախանաք, որ մի նոր ընտանիք է կազմվում սահմանամերձ գյուղում` չարախնդում եք: Ամոթ է, 21-րդ դարն է, փախցնելս որն է: Մարդիկ երևի փող չունեն հարսանիքի, այդպես են որոշել լուծել խնդիրը: Մարդիկ սիրում են իրար : Թե չէ` «սիրածնե՜ր են», «ոստիկանությու՜ն», «տո քեզ ինչ»: