Վրաստանում եւ Ադրբեջանում գրեթե կրկնակի անգամ շատ իրանցի զբոսաշրջիկներ են հանգստանում, քան ՀՀ-ում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:
«Իրանցիները ՀՀ-ում ամեն ինչ հավանում են, բայց երբ սեփական մեքենայով են գալիս՝ փոշմանում են, այնքան են ճանապարհներին նրանց կանգնեցնում… Տեղի թանկությունն էլ կապ ունի, իսկ Վրաստանի ծառայությունների որակից ավելի գոհ են: Վրաստանում բարեհամբույր են վերաբերվում բոլոր հարցերում»,-նշեց իրանագետը:
Հավելենք, որ փորձագիտական գնահատականներով՝ այս տարի մարտ-ապրիլ ամիսների համար կանխատեսվել է մոտ 25 000 իրանցի զբոսաշրջիկի այց Հայաստան:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ