Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում կարող են ստեղծվել իսլամական «հալալ» սննդի օբյեկտներ, ռեստորաններ». իրանագետ (Տեսանյութ)

Մայիս 27,2017 13:10

«Գիտեմ 15 իրանահայ գործարարի, որոնք ՀՀ-ում ներդրումներ են կատարել, փորձել սոսնձի եւ անձեռոցիկի արտադրամաս հիմնել, սնանկացել են եւ հեռացել ու իրենց այդ փորձի մասին իրանցի գործընկերներին էլ տեղյակ պահել»,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

Նրա բնորոշմամբ՝ իրանցիներին չի գրավում հայաստանյան ներդրումային դաշտը, նրանք նախընտրում են մեծածավալ ներդրումներ անել, օրինակ, Թուրքիայում. «Թուրքիայից ավելի շատ ապրանքներ են հայտնվում հայկական շուկայում, քան հարեւան՝ բարեկամ Իրանից»:

Փորձագետը կարծում է, որ գրեթե բոլոր ոլորտներում Իրանի հետ կարելի է գործակցել: Օրինակ, վերջերս մեր երկրում բացված «Հալալ» իրանական հայտնի սննդամթերքի գնահատման ընկերության գրասենյակի միջոցով կարելի է նպաստել ՀՀ-ից դեպի Իրան արտահանումների աճին. «Եթե «Հալալ»-ը լավ օգտագործենք, կկարողանանք ոչ միայն Իրան արտահանել, այլեւ արաբական շուկաներ: Իսլամում հարաբերությունները լինում են «հալալ» կամ «հարամ»: Մեր պարագայում «հալալ» սննդի մասին է  խոսքը: ՀՀ-ում կարող են ստեղծվել իսլամական «հալալ» սննդի օբյեկտներ, ռեստորաններ»:

Իրանագետը հավելեց, որ Ղուրանում «հարամ» է համարվում շան եւ խոզի միսը:

Թեմայի շուրջ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031