Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, հոգեբուժարանում հետազոտություն է անցնում: Այդպես որոշել է զինկոմիսարիատը, որը միանգամայն առողջ երիտասարդին բանակ զորակոչելու ճանապարհին որոշել է նրան «կոտրել»: Հոգեբուժարանները որպես ճնշման գործիք ակտիվ օգտագործվում էին ԽՍՀՄ-ում այլախոհների դեմ պայքարում:
Այդ ճանապարհով անցել են Շահենի ընտանիքի ավագները` պապը, նրա եղբայրը, ովքեր այլախոհներ են եղել: Հոգեբուժարանների ինստիտուտը որպես ընդդիմությանը ճնշելու գործիք աստիճանաբար վերականգնվեց ու լայն տարածում ստացավ պուտինյան Ռուսաստանում ու «եվրասիական» փորձի շրջանակներում ներմուծվեց Հայաստան: Գուցե պարադոքսալ հնչի, բայց այս «զենքը» ինը տարի առաջ օգտագործվել է Շանթ Հարությունյանի դեմ, որն անցնում էր «Մարտի 1»-ի գործով:
Սովետի ժամանակ «գիժ» էր համարվում այն մարդը, որը հանդգնում էր հանդես գալ կոմունիստական իշխանության, նրա գաղափարախոսության դեմ: Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները որոշել են վերականգնել հին սովետական ավանդույթները: Այդ տրամաբանության մեջ գծվել է «ճիշտ» ընդդիմության սահմանը, որը պետք է տեղավորվի սերժահպատակության և ռուսահպատակության տիրույթում: Այդ սահմանից դուրս գործողները «գժեր» են, որովհետև սպառնում են «գենսեկի» իշխանության հավերժացմանը: «Ճիշտ» ընդդիմությունը շրջանցում է «գենսեկի» անձին վերաբերող ցանկացած հարց, որովհետև կարծում է, որ նույնիսկ խորհրդարանական ընտրությունները չպետք է քաղաքականացնել այն աստիճան, որ դրանք սպառնան «գենսեկի» իշխանությանը: Միայն «գիժը» կարող է կարծել, որ Հայաստանը զարգացման հեռանկար ու ապագա ունի ԵՏՄ-ից դուրս:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում