Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջակուզի փարթիի» հերոսը ձերբակալվել է. «Հրապարակ»

Մայիս 27,2017 11:43

Երկու շաբաթ առաջ նույն վարչությունը ձերբակալեց Աշտարակի հարկայինի ընթացիկ հսկողության (գանձումների) բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանին՝ տնտեսվարողի իրական շրջանառությունը թաքցնելու կասկածանքով, եւ քրեական գործ հարուցեց։ Այս նոր գործով ձերբակալվածների թվում է գլխավոր պատասխանատուն՝ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը։ Նա Կարեն Կարապետյանի օրոք նշանակված կադրերից էր։ Երկու անգամ է մաքսակետի պետ եղել։ Նշանակումից անմիջապես հետո նա հայտնվեց մեր թերթի էջերում։ «Հրապարակի» աղբյուրը հայտնեց, որ տարիներ առաջ մաքսավորների համար սեմինար էին կազմակերպել, որի մասնակիցների թվում էր նաեւ Երեմ Մարգարյանը։ Նա հյուրանոցում «ջակուզի փարթի» էր կազմակերպել եւ մոռացել էր ջուրը փակել, ինչի արդյունքում Ալրաղացի Լյովի շքեղ օբյեկտում ջրհեղեղ էր սկսվել։

«Ջակուզիում զվարճացածների հետ հաշվեհարդար տեսնելու համար դեպքի վայր էին ժամանել Ալրաղացի Լյովիկի մարտիկները, բայց ՊԵԿ ղեկավարությունը թույլ չէր տվել նրանց կպնել: Դեպքից որոշ ժամանակ հետո էլ առհասարակ հյուրանոցը փակվեց»,- այս պատմությունը «Հրապարակի» «թեթեւ» ձեռքով տարածվեց մամուլով մեկ։ Սկանդալից հետո Մարգարյանն ազատվել էր համակարգից։ Իր կամքով, թե ստիպել էին դիմում գրել, հայտնի չէ, բայց փաստ է, որ «ջակուզի փարթին» կոնկրետ անդրադարձել էր նրա եւ ողջ համակարգի համբավի վրա։ Երեմ Մարգարյանի մասին համակարգում ասում են․ «Մի օր բռնվելու էր»։ Երկար տարիներ նա աշխատել էր բաժնի պետ՝ համակարգման վարչությունում, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանի մարդն էր։ Բեյբությանը 2012 թվականին «կրճատված» տեղակալներից մեկն էր, որին ազատեցին պաշտոնից նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի խնդրանքով։ ՊԵԿ նախագահի տեղակալն սկսել էր «սեպարատ» հարաբերվել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, եւ համակարգում խոսում էին, որ հենց դա էր նրա հեռանալու բուն պատճառը։ Երեմ Մարգարյանի կենսագրական տվյալները քիչ են հայտնի լայն հանրությանը։ Նա աշխատել է «Բազալտ» գործարանում, նրա անվան հետ հաշվապահական գրասենյակներ են կապվում։ Հաշվապահական գրասենյակներ ունենալը կամ կոորդինացնելը ֆիննախի եւ ՊԵԿ համակարգում ընդունված երեւույթ են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031