«Մերոնք» հաղորդաշարի հյուրը ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության նախկին պետի տեղակալ, ՀՀ ռազմական ոստիկանության հիմնադիր պետ, ազատամարտիկ Հովհաննես Հարությունյանն է:
Բանակի ստեղծման ակունքներում կանգնած Հովհաննես Հարությունյանը պարզաբանում է, թե ինչպես ձևավորվեց Հատուկ գունդը, ինչ ճանապարհ անցավ: Ինչպես նաև անդրադառնում է հայտնի հրամանատարների և ազատամարտիկների ձերբակալություններին: «Սասնա ծռեր» խմբավորման տղերքին, նախկին պաշտոնյան ոչ միայն «տեռորիստ» չի համարում, ինչպես բնութագրում էին նրանց իշխանական կառույցներն ու լրատվամիջոցներն, այլև նշում է, որ նրանց գործողությունները հետևանք էինք այսօրվա իշխանությունների ապօրինություններին: Ինչ վերաբերում է Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանին ու նրան առաջադրված մեղադրանքին, ազատամարտիկի խոսքով` ինքը, բնականաբար, չի հավատում դրան, ասում է` շատ այլ ազգեր կերազեին ունենալ նման ռազմական գործիչ և հերոս, ավելին, Հովհաննես Հարությունյանի կարծիքով` հատկապես թալանչի և կեղծ պաշտոնյաներն ու գեներալներն իսկապես նրանից վախենալու պատճառներ ունեին:
Մանրամասները` տեսանյութում: