Ու մինչ զայրացածները, հանգիստ ոստիկանությունը եւ երջանիկ Ավայանները ընդհանուր հայտարարի կգան, գուցե անգամ խորովածի սեղանի շուրջ, որտեղ բոլոր հասարակ հայտարարները շատ արագ են գտնվում, ասեմ, որ Իսպանիայի, ներողություն, Կատալոնիայի Բարսելոնա քաղաքի բնակիչ սենյոր Անտոնիո Գարսիան պատժվել է:
Ճիշտ է, նրան չեն պատժել պատկան մարմինները, այլ Աստված, բայց Աստծու պատիժը համարվում է ավելի դաժան, անգամ նույն` պատկան մարմինների համար: Սենյոր Գարսիան դեռեւս երիտասարդության տարիներից զբաղվում էր գինեգործությամբ, հիմնել էր սպիտակ եւ կարմիր ընտիր գինու սեփական արտադրությունը: Բայց նրա հարազատները, ընկերները, բարեկամները տանել չէին կարողանում սենյոր Գարսիային, ոչ թե որովհետեւ նա իր բարեկամներին ֆինանսապես չէր օգնում, այլ քանի որ Անտոնիոն ահավոր հարբեցող էր: Օրական խմում էր 1,5 լիտր գինի, իհարկե սեփական արտադրության:
Դե, քանի որ հարբեցողությունը Իսպանիայում, ներողություն, Կատալոնիայում չի համարվում հանցագործություն, գրեթե այնպես, ինչպես մեզանում խորոված անելն ու կրակի մոտ մի-մի բաժակ խմելը, Գարսիայի ոչ ընկերները, ոչ բարեկամները, ոչ էլ պատկան մարմինները չեն կարողացել պատժել սենյորին: Ստիպված գործին միջամտել է Աստված: Սենյոր Գարսիան օրերս մահացել է, բայց ամենակարեւորը` հանգուցյալը 107 տարեկան էր:
107 տարվա խենթություններով լի կյանք եմ մաղթում Նարեկին, Մարինային եւ նրանց որդի Արամին: Նվազագույնը 107 տարվա:
Իսկ գիտե՞նք, որ Հանրապետության հրապարակում ռաբիս համերգներ չի կարելի:
Հ. ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում