Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախյան ազատամարտը դարձավ այդ փառավոր հերոսամարտերի շարունակությունը. Բակո Սահակյանի ուղերձը

Մայիս 27,2017 10:27

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականությունը վերականգնելու, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու համար:

1918 թվականի մայիսին այդ բազմադարյա պայքարը պսակվեց հաղթանակով: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովուրդը դրսեւորեց անօրինակ տոկունություն ու սխրանք եւ հասավ հաջողության, կարողացավ դիմակայել իր հողը մխրճված թշնամուն եւ հետ շպրտել նրան՝ ոչնչացումից փրկելով պատմական հայրենիքի վերջին մասնիկն ու իր ապագան:

Արցախյան ազատամարտը դարձավ այդ փառավոր հերոսամարտերի շարունակությունը, մեկ անգամ եւս ապացուցելով, որ հայի ազատատենչ ոգին անսասան է եւ փոխանցվում է սերնդեսերունդ:

Այսօր համայն հայությունը միավորվել ու համատեղել է իր ջանքերը,  որպեսզի հայկական երկու հանրապետությունները զարգանան ու զորանան, որպեսզի հայը կարողանա ապահով ու բարեկեցիկ ապրել հարազատ երկրում, իր հայրենիքում: Դա համազգային խնդիր է, որը պետք է լուծենք բոլորս միասին՝ Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին պետական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու նոր հաղթանակներ պետականաշինության ճանապարհին»:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031