«Ես ցանկանում եմ ընդգծել, որ Մոսկվան առաջ է մղում եվրասիական համագործակցության իր սեփական պատկերացումներն ու դիրքորոշումները, և, որ ԵԱՀԿ-ն այդտեղ էական դերակատար չէ։ Շուրջ 1 ամիս առաջ՝ ապրիլի 28-ին, Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է, այսինքն՝ նաև Մոսկվայի կամքն է, որ Եվրասիական տնտեսական միությունը զարգացնի կապերը Եվրոպական տնտեսական համագործակցության հետ, որպեսզի ավելի շահավետ պայմաններ ստեղծվեն թե՛ երկկողմ, թե՛ ԵԱՏՄ անդամ 5 պետությունների մասնակցությամբ բազմակողմ ուղղություններով։ Ռուսաստանն այդպիսով փորձում է խորացնել ինտեգրացիան դիտորդ պետությունների հետ, մասնավորապես՝ Մոլդովայի և Տաջիկստանի, որպեսզի տարածքային վեճերի լուծման ավելի ընդգրկուն տեսլական ունենա…
Ընդհանրապես, Մոսկվան ցանկանում է առաջ մղել Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումների եռակողմ ֆորմատը, ինչպես եղավ Սանկտ Պետերբուրգում, երբ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Վլադիմիր Պուտինի ուղղակի հովանու ներքո, որը հաստատում է այդ նոր դիվանագիտական ռազմավարությունը»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խորհրդական, Եվրոպայի հեռանկարների և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմմանուել Դյուպուին՝ մեկնաբանելով Հայաստանում շրջանառվող տեսակետը, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանն Ադրբեջանին կարող էր դրդել Ռուսաստանը։
Ըստ նրա՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին շատ ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ կենսական կարևոր հարցում:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում