Ժողովրդական բժշկության մեջ սխտորը լայնորեն կիրառվում է մի շարք հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են` թոքերի, սիրտ-անոթային համակարգի, նյարդային, երիկամային, մաշկային, ինֆեկցիոն հիվանդությունները:
Հայտնի է, որ սխտորը օգտագործվում է գրիպի, հակաճիճվային միջոցի համար: Գլխի ցավի դեպքում սխտորի հյութը քսում են ճակատին եւ քունքերին: Ծեր մարդիկ հաճախ իրենց գրպանում պահել են վայրի սխտոր, որը իբր հանդիսացել է վախի եւ չար ոգիներից պաշտպանվելու միջոց:
Սխտորի թարմ հյութը քսել են օձերի, կարիճների, մեղրաճանճերի կծած տեղերին: Սխտորի հյութը կամ խյուսը օգտագործում են գորտնուկների, ջերմության բուժման համար, ինչպես նաեւ մազաթափության ժամանակ: Եփած սխտորը խառնելով կարագի հետ, քսելով թարախաբշտերին՝ կտրում է բորբոքային ընթացքը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
26.05.2017