Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում ընթացող Վանյա Սոմովի 15-րդ միջազգային հուշամրցաշարի ավարտին մնաց երկու տուր:
Մրցաշարին մասնակցող աշխարհի 12 պատանի աստղերի մեջ են հայաստանցիներ, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը:
Գերազանց է հանդես գալիս Արամ Հակոբյանը (լուսանկարում), որն ինը տուրից հետո վաստակել է 6,5 միավոր եւ ռուսաստանցի Կիրիլ Լոբանովի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ շախմատիստը վերջնական հաղթանակ տանելու ավելի իրական հնարավորություններ ունի, քանի որ վիճակահանությամբ վերջին երկու տուրերում նրա մրցակիցները համեմատաբար անհաջող են հանդես գալիս:
Շանթ Սարգսյանը 5,0 միավորով վեցերորդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ somovsmemorial.com-ի