Միացյալ Նահանգները վճռականորեն հավատարիմ են Արցախի խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա առիթով ուղղված շնորհավորական նամակում, գրում է Trend-ը:
«Ադրբեջանը ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերն է: Մեր ընդհանուր ջանքերն ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին և համաշխարհային անվտանգության ապահովմանը: Մենք ադրբեջանցի ժողովրդի հետ հավատարիմ ենք հարաբերությունների ամրապնդմանը անվտանգության, տնտեսական համագործակցության և ժողովրդավարական սկզբունքների ոլորտներում»,- Թրամփի խոսքերը մեջբերում է Ալիևի մամուլի ծառայությունը:
Թրամփը նաև նշել է, որ Ադրբեջանը Եվրոպայի համար նոր էներգիայի աղբյուր է: «Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ձեր աշխատանքի հետ մեկտեղ մենք ցանկանում ենք երկու երկրների միջև ստեղծել օգտակար բիզնես հարաբերություններ: ԱՄՆ-ը նաև վճռականապես պաշտպանում է հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասվում է ԱՄՆ նախագահի նամակում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ