Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումից հետո, որում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին», ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորտների խումբը կազմել է Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ կազմված 18 ֆուտբոլիստից:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի եւս յոթ ֆուտբոլիստի հետ իր արժանի տեղն է զբաղեցրել այդ հավաքական թիմում:
ՈՒԵՖԱ-ի տեխնիկական խումբը հավաքական թիմում տեղ գտած յուրաքանչյուր ֆուտբոլիստի տվել է տեխնիկական համառոտ բնութագրական:
Հենրիխ Մխիթարյանի անվան դիմաց հեղինակավոր մասնագետները նշել են. «Նրա խփած որոշիչ գոլերը որոշիչ խաղերում «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեցին վերջնական հաղթանակի հասնել»:
Եվրալիգայի հավաքական թիմում ՄՅՈՒ-ից տեղ են գտել նաեւՍերխիո Ռոմերոն, Էրիկ Բային, Դեյլի Բլինդը, Անտոնիո Վալենսիան, Անդեր Էրրերան, Պոլ Պոգբան եւ Զլատան Իբրաիմովիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ manutd.com-ի