Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության մեջ մեղադրվող Վլ. Խանդամիրյանին կալանքի տակ պահելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում

Մայիս 26,2017 17:55

2017 թ. մայիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով սպանության մեջ մեղադրվող Վլ. Խանդամիրյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի բողոքը, մերժեց այն: Վլ. Խանդամիրյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքով Ա. Զալյանը պահանջել էր Վլ. Խանդամիրյանին ազատել կալանքից կամ կալանքը փոխարինել գրավով՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Իր բողոքը պաշտպանը հիմնավորել էր նրանով, որ առաջին ատյանի դատարանը կալանքի որոշում կայացնելիս հաշվի չի առել մի շարք կարևոր հանգամանքներ, իսկ Վ. Խանդամիրյանի՝ կատարված հանցագործությանն ունեցած առնչության վերաբերյալ կասկածը հիմնավորող՝ դատարանի վկայակոչած ապացույցների մեծ մասը դատարանում չի հետազոտվել: Պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել անգամ ապացույցներն ստանալու և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու: Վլ. Խանդամիրյանին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը կբողոքարկվի նաև Վճռաբեկ դատարանում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031