Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանում է զբոսաշրջային թռիչքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը

Մայիս 26,2017 17:48

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Aysor.am գործակալությանը

–  Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս Արցախում մեկնարկած զբոսաշրջային թռիչքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի արցախյան իշխանությունները զբոսաշրջության քողի ներքո փորձում են վերականգնել Երևանի և Ստեփանակերտի միջև ավիահաղորդակցությունը։

– Արցախը վաղուց ի վեր իր բնականոն հունով զարգացող երկիր է, որտեղ մարդիկ, ինչպես յուրաքանչյուր այլ երկրում, ապրում և ծրագրեր են իրականացնում տարբեր բնագավառներում, այդ թվում նաև զբոսաշրջության ոլորտում։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն փորձում է ժխտել այդ օբյեկտիվ իրողությունը, այլև առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր աղաղակող անտեղյակությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաներից և իրավական նորմերից։

Ադրբեջանական իշխանությունների ձգտումը՝ Արցախում իրականացվող կոմերցիոն-զբոսաշրջային նախաձեռնությունները պայմանավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով, անթաքույց փորձ է շեղել միջազգային հանրության ուշադրությունը բանակցային գործընթացը խոչընդոտող իրական խնդիրներից, որոնք, նախ և առաջ, պայմանավորված են բանակցային գործընթացը տապալելու ադրբեջանական կողմի շարունակական փորձերով։

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031