Ս. թ. մայիսի 17-22-ը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մասնակցել է Օրենբուրգում կայացած «Գոստինիյ դվոր» lX միջազգային տիկնիկային փառատոնին:
Թատրոնը փառատոնին ներկայացել էր Ն. Գոգոլի «Ակ-Ակ» ներկայացումով /ռեժիսոր` Ռ. Բաբայան, նկարիչ` Կ. Եղիազարյան/ և արժանացել` «Ն. Գոգոլի «Ակ-Ակ» վիպակի օրիգինալ լուծման համար» մրցանակային դիպլոմի:
Մամուլի հաղորդագրություն