Ինչպես տեղեկացրել ենք, Վարչական դատարանում «Երկիր Ծիրանի» կուսակցության հայցն է քննվում՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու:
Փոստանջյանը, ինչպես տեղեկացրել ենք, միջնորդություն է ներկայացրել՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու:
Փոստանջյանը միջնորդությունը ներկայացնելիս ասաց, որ Սերժ Սարգսյանը մեծ ազդեցություն ունի դատարանի վրա եւ հայտարարեց՝ ներկայացնեմ ով է այդ անձը ու սկսեց կարդալ նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունը:
Դատավորը ընդհատեց՝ ասելով, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունը որեւէ առնչություն չունի միջնորդության հետ: Նա հորդորեց քաղաքական հայտարարություն չանել, նա նկատողություն արեց Փոստանջյանին: Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց, որ կապն եմ ուզում ցույց տալ, թե ինչպիսի կապ ունի Բաղրամյան 26-ի Սերժ Սարգսյանը այս դատարանի հետ. «Դուք արդյոք իրավասո՞ւ եք, որ միջամտեք իմ միջնորդությունը ներկայացնելուն»: Դատավորներից մեկը հորդորեց չչարաշահել: Փոստանջյանը հակադարձեց՝ դուք եք չարաշահում, դեռ մեր նկատմամբ էլ ապօրինի սանկցիա եք կիրառում: Նա հայտարարեց, որ իրենց ինքնաբացարկի միջնորդությունը 15 էջ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ