«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի որակմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի գործն ապօրինի է:
Այսօր Սեֆիլյանի ու մյուսների գործով նախնական նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում պատմեց, որ այս դատարանում եղել էր մոտ 10 տարի առաջ:
«Երբ մեղադրանք էր առաջադրվել «Մարտի մեկի» սպանությունների գործերով, տեսանք՝ ինչ եղավ, մինչեւ հիմա չգիտենք՝ ովքեր են սպանություն կատարածները, ինչու հիմա ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել, նույնն այսօր է, այս ամենը ապօրինի է, նախաձեռնվել է Բաղրամյան 26-ից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, հասկանալի չէր՝ ինչու հետաձգեցին նիստը. «Այս բեմադրության մի մասն է երեւի, պետք է հասցնել սցենարի հեղինակից՝ Սերժ Սարգսյանից՝ ինչու էր այսօր այս ժամին նշանակել նիստ ու որոշել հետաձգել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ