Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բռնի ուժ՝ դատարանում. Կարգադրիչները բիրտ ուժով դահլիճից դուրս հանեցին «Երկիր Ծիրանիի» անդամին (Տեսանյութ)

Մայիս 26,2017 16:36

Ինչպես տեղեկացրել ենք, Վարչական դատարանում իրավիճակը թեժ է: Դատավորը սանկցիա կիրառեց դատարանի դահլիճում ներկա «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Ստելլա Աղաջանյանի նկատմամբ, որը նաեւ ավագանու անդամի թեկնածու է եղել:

Դատական կարգադրիչները այդպես էլ չկարողացան կնոջը դուրս անել դատարանի դահլիճից, քանի որ նրան իրենց մարմնով պաշտպանեցին կուսակցության անդամները, այդ թվում՝ Փոստանջյանը: Կուսակցության կանայք արցունքն աչքներին դատական կարգադրիչներին դժգոհում էին, որ «մեր երեխեքն են սահմանում, չենք ուզում մեր երեխեքը արտագաղթեն, էս ի՞նչ եք անում»:

Դատական կարգադրիչները դատարանի դահլիճից բռնի ուժով՝ ձեռքերից քաշելով, հրելով ու բիրտ ուժով հանեցին կուսակցության անդամ, մեծահասակ Սամվել Մովսիսյանին, որը, ինչպես հետո պարզվեց, սրտի խնդիր ուներ: Միջամտեց կուսակցության շահերի ներկայացուցիչ փաստաբան Արմեն Գաբրիելյանը:

Փոստանջյանը քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ, որը կներկայացնենք քիչ ուշ: Նա ասում էր, որ հիմա իրենք դուրս կգան դատարանի դահլիճից, բայց հայտարարում են, որ այս դատարանը պատվեր է կատարում: Փոստանջյանի ելույթի ժամանակ դատավորները հետ վերադարձան դատական դահլիճ եւ հայտարարեցին դատական տուգանքի մասին՝ Ստելլա Աղաջանյանի նկատմամբ:

Մինչ այդ Փոստանջյանը հորդորեց նախ դատական դահլիճը կարգի բերել, կարգադրիչները տեղահան էին արել նստարանները, գույքը: Այս պահին նիստը շարունակվում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031