Եգիպտոսում հարձակում է իրականացվել քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է 25, վիրավորվել 23 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով այդ երկրի ՆԳՆ հայտարարությունը:
Ականատեսները պատմել են, որ 10 զինյալներ երկու մեքենայով ինքնաձիգներից կրակ են բացել ավտոբուսի վրա, նրանց հագուստը նման է եղել եգիպտացի զինվորականների համազգեստին:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Սուրբ Սամուիլ մենաստանի մոտ՝ Էլ-Մինյա նահանգի Էլ-Ադաուա բնակավայրի մոտ: Հաղորդվում է, որ Բենի-Սուեֆից քրիստոնյաներն ուղևորվում էին մենաստան:
Պատրաստվեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ