Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում հնչեց վերջին զանգը: Զանգի ղողանջների ներքո աշակերտները հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին ու աշակերտական նստարանին՝ ոտք դնելով նոր կյանք:
Լոռու մարզի թվով 166 հանրակրթական դպրոցներում եւս հնչեց վերջին զանգը: Այս ուսումնական տարում մարզում դպրոցն ավարտեցին շուրջ 3600 շրջանավարտներ: Նրանցից 12-րդ դասարանը ավարտեց 1650-ը:
Սակայն, մարզի Բովաձորի, Ամրակիցի ու Դաշտադեմի միջնակարգ դպրոցներում այս տարի վերջին զանգը չհնչեց, պատճառը 12-րդ դասարանի շրջանավարտների բացակայությունն է: Սակայն 9-րդ դասարանն ավարտող շրջանավարտների համար այս համայնքների դպրոցներում եւս կազմակերպվել էր վերջին դաս:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ