Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող երրորդ գեղեցկուհու անունը (Ֆոտոշարք)

Մայիս 26,2017 15:02

Հայտնի է «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող երրորդ գեղեցկուհու անունը: Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ: Արփինե Բալյանին և Մարինե Մարգարյանին է միացել Շուշան Երիցյանը, ով ևս մրցույթում կներկայացնի Հայաստանը:

Նշենք, որ Շուշան Երիցյանը բացի մոդել լինելուց նաև դերասանուհի է, հաղորդավարուհի, հանդես է եկել մի շարք հեռուստասերիալներում, գովազդային ու երաժշտական հոլովակներում: Մասնակցել է բազմաթիվ նորաձևության ցուցադրությունների, մի շարք միջազգային մրցույթների` այդ թվում Չինաստանում ու Ճապոնիայում:

Երեք հայ գեղեցկուհիներն անհամբերությամբ են սպասում իրադարձությանը և մեծ պատասխանատվությամբ պատրաստվում են հեղինակավոր ստուգատեսի եզրափակչին:

Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031