Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև շենքեր-շինություններ զավթելու նախապատրաստության համար կալանավորված՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստն այսօր ավարտվեց չսկսված: Նախագահող դատավորը նիստը հետաձգեց` քանի որ ամբաստանյալներից երկուսը պաշտպան չունեին:
Դատարանը նաեւ հայտնեց, որ այս գործով նիստերը տեղի են ունենալու ամեն երեքշաբթի ու ուրբաթ: Բացի Ժիրայր Սեֆիլյանից, այս գործով անցնում են նաև Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը:
Այս գործով նիստը տեղի է ունենում ապակեպատ դահլիճում, տեխնիկական խնդիրների պատճառով ամբաստանյալների աջակիցներն ու հարազատները չէին լսում նրանց ձայնը, ինչի պատճառով մեծ աղմուկ, իրարանցում սկսվեց: Նիստի մասնակիցները սկսեցին վիճել ոստիկանների ու կարգադրիչների հետ:
Նիստից հետո մասնակից կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նա հեկեկում էր: Ոստիկանները հորդորեցին նրան հանգիստ թողնել, չհավաքվել գլխին:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ