Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը գոհ է նորընտիր Ազգային ժողովից ու նոր կառավարությունից: Նրա համոզմամբ, 131 պատգամավորը բյուջեի վրա բեռ էր եւ նոր ԱԺ-ում նրանց թիվը 26-ով կրճատելը մեծ խնայողությունների կբերի:
Պարոն Ասոյանն ասաց, որ ԱԺ նախկին նախագահներին էլ հարգանքով է վերաբերում, բայց առաջին անգամ է, որ ԱԺ նախագահն ամեն ինչով իր սրտով է. «Բաբլոյանը կիրթ, գիտության դոկտոր, նրա հատկանիշները բարձր, բարոյական մակարդակի են: Մի քանի օդիոզ դեմքերի, որոնք ԱԺ գալիս էին այլ նպատակով, փառք աստծո էլ չենք տեսնի: Նրանք մարդիկ էին, որոնք չընտրվելու դեպքում` մեկը մանկապարտեզի հոսանքն է անջատել, մեկն իր արած ասֆալտի վրա բերել երկու բեռնատար քար է թափել, որ այնտեղով չգնան-գան»:
Նոր կառավարության մասով էլ պարոն Ասոյանն ասաց, որ վարչապետին էլ է կիրթ ու բարոյական մարդ համարում:
Aravot.am-ի հարցին, թե նոր կառավարության գործունեության ընթացքում մարդկանց սոցիալական վիճակում ինչպիսի՞ փոփոխություններ է նկատել, պարոն Ասոյանը թվարկեց. «Թանկարժեք դեղեր են բերվելու Հայաստան Հեպատիտ Ց հիվանդությունը բուժելու համար: Իմ գործընկերները, որոնք առնչվում են մաքսայինի հետ, ասում են, որ այնտեղ էլ շատ բան է փոխվել»:
Մանրամասները տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ