Ավարտվել է Ադրբեջանում ազատազրկման մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված գործի քննությունը: Այս մասին գրում է Trend-ը՝ վկայակոչելով բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին:
Փաստաբանը նշել է, որ մայիսի 30-ին իրեն կտրամադրվեն գործով նյութերը, իսկ հետո դրանք կուղարկվեն դատարան:
Չերնինը նաև հայտնել է, որ այսօր մեկուսարանի բուժկետում հանդիպել է իր պաշտպանյալի հետ:
«Լապշինի բուժումը շարունակվում է, նա իրեն նորմալ է զգում»,- ասել է նա:
Հիշեցնենք, Լապշինն ավելի վաղ բողոքում էր սրտի ցավերից, նրա մոտ ախտորոշվել է «տախիկարդիա»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ