Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Աթեշյանը «որոշել է լինել» Պոլսի պատրիարքարանի լուսարարապետ (Տեսանյութ)

Մայիս 26,2017 12:51

«Թուրքից վախվորածի կեցվածքը նա միշտ օգտագործում էր որպես սուր, թե՝ առանց թուրքերի ինչպե՞ս կարող են ինքնակամ ինչ-որ բան անել, սակայն այդ դիմակը պատռվեց»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր անդրադառնալով Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի հրաժարականին, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:

Նա նշեց, որ ըստ տեղեկությունների՝ Արամ արք. Աթեշյանը հանդես է գալու որպես Պոլսի հայոց պատրիարքարանի լուսարարապետ, որի լիազորությունները իրեն տրվել են հանգստի կոչված Մեսրոպ արք. Մութաֆյանից:

«Լուսարարապետը բարձր պաշտոն է, նա զբաղվում է ծիսակատարությունների, ընդունելությունների կազմակերպմամբ, հանդես գալիս որպես եկեղեցու ներկայացուցիչ…սակայն Մեսրոպ արք. Մութաֆյանը հանգստի է կոչվել, իր նշանակումները վավեր չեն: Փաստորեն, Արամ Աթեշյանն ինքն է որոշել, որ մնում է որպես լուսարարապետ: Նրան պաշտոնազրկելը տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեկչյանի որոշելիքն է»,-հավելեց Սարգիս Հացպանյանը:

Հիշեցնենք, որ Գարեգին արք. Բեկչյանը Պոլսի հայոց պատրիարքի թեկնածու է:

Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031