Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Հայաստանը ոչ հրապուրիչ սփյուռքահայերի այն մյուս՝ 90 տոկոսի համար «Հայկական ժամանակ»

Մայիս 26,2017 11:45

«Սփյուռքահայության միայն 10 տոկոսն է եղել Հայաստանում»,- օրերս ասաց  Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Անկախությունից 26 տարի անց տեղին կլիներ փաստն արձանագրելուց բացի ասել, թե ինչու է Հայաստանը ոչ հրապուրիչ սփյուռքահայերի այն մյուս՝ 90 տոկոսի համար։

Փորձ արվե՞լ է հասկանալ՝ ինչո՞ւ 7-10 միլիոն սփյուռքահայերից մոտ երեք տասնյակն է մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, ինչո՞ւ սփյուոքահայերը տիրոջ իրավունքով չեն վերադառնում հայրենիք։ Հայաստանը երբեք գրագետ եւ լուրջ վերլուծության չի ենթարկել Սփյուռքի հետ իր փոխհարաբերությունները, հստակ չի պատկերացրել՝ ի՞նչ է պարտավոր տալ եւ ի՞նչ ակնկալել Սփյուռքից։ Մեր պետական մտածելակերպի ամենամեծ թերություններից մեկն այն է, որ պետության հիմքում ընկած չեն մարդու կյանքի անվտանգությունն ու նրա հնարավորությունները։ Սա շատ նկատելի թերություն է, որը թույլ չի տալիս սփյուռքահայերին Հայաստանում իրենց ապահով զգալ։

Սփյուռքի հանդեպ Հայաստանը սահմանափակ հետաքրքրություններ ունի՝ «Արի տուն» ծրագիրը, մշակութային-սպորտային միջոցառումներ, Ցեղասպանության ճանաչման լոբբին եւ, ամենակարեւորը. Սփյուռքից ակտիվություն ակնկալելը «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքներին։

Առհասարակ, ամեն գործողություն ունի իր մշակույթը՝ մուրացկանությունից սկսած՝ վերջացրած համազգային դրամահավաքներով։ Ագրեսիվ մուրացկանը, որը քեզանից համառորեն գումար է պահանջում այն հիմնավորմամբ, որ իրեն

իրավունք է վերապահում Աստծու անունից զանազան օրհնություններ շռայլել, տհաճ է։ Համահայկական հիմնադրամի ակցիաների շեշտադրությունն էլ սկսում է համառություն դրսեւորել։ Մենք սփյուռքահայերին պարբերաբար հիշեցնում ենք, որ իրենք պարտք ունեն հայրենիքի հանդեպ։ Մեծ պարտք, որը, չգիտես ինչու, չի նվազում։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031