Ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը, ապրիլի 28-ին` Բաղանիսը եւ Կոթին: Սահմանամերձ այդ գյուղերը խոշորացված Նոյեմբերյան համայնքի կազմում են:
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծությունից նշված գյուղերում վնասվել են տանիքի ծածկեր, տների լուսամուտների ապակիներ են փշրվել, պատեր են վնասվել, Բաղանիսում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի ծածկն է խոցվել:
Վնասները հաշվարկվել են, վնասի ընդհանուր չափը կազմել է շուրջ 540 հազար դրամ: Վնասների մասին տեղեկությունները ներկայացվել են Տավուշի մարզպետարան, որպեսզի գնդակոծությունից տուժած գույքի տերերին պետական բյուջեից համապատասխան չափով դրամական փոխհատուցում տրվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ