Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջական վիճակի դրական տեղաշարժ չի արձանագրվել, սակայն հաշմանդամ չեն ճանաչվում. քաղաքացիներն ահազանգում են

Մայիս 26,2017 10:46

Վերջին շրջանում հաշմանդամություն ունեցող անձինք տարբեր հարթակներում ահազանգում են, որ նրանց մի մասը բժշկասոցիալական հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել, մյուսներն էլ ստացել են ավելի ցածր կարգ: Համանման ահազանգեր ստացվել են նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում: Քաղաքացիները պնդում են, որ առողջական վիճակի դրական տեղաշարժ իրենց մոտ չի արձանագրվել, բայց առանց պատշաճ հիմնավորման՝ հաշմանդամության կարգը փոփոխվել է, կամ առհասարակ հաշմանդամ չեն ճանաչվել: Կազմակերպության աջակցությամբ քաղաքացիները պատրաստվում են իրենց վերաբերյալ ԲՍՓՀ որոշումներն ստանալուն պես դրանք բողոքարկել վերադասության և դատական կարգով: Վերջին փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված Ս. Գ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վերադասության կարգով բողոքարկել է ԲՍՓՀ որոշումը:

Բողոքը հիմնավորվել է նրանով, որ 2015 թ.-ից հաշմանդամության երրորդ կարգ ունեցող Ս. Գ.-ն սրտի հետ կապված խնդիրներ ունի, ինչի արդյունքում պարբերաբար բժշկական օգնության կարիք է զգում, հոսպիտալացվում: Նրա առողջական վիճակի մասին հավաստող բժշկական փաստաթղթերի համաձայն՝ դրական տեղաշարժ չի արձանագրվել, սակայն բժշկասոցիալական հանձնաժողովը պատշաճ ուշադրության չի արժանացրել այդ հանգամանքը, դրա շուրջ բազմակողմանի և օբյեկտիվ քննարկում չի ապահովել: Արդյունքում խախտվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ կամայական կերպով հաշմանդամ չի ճանաչել Ս. Գ.-ին: Բողոքի հիման վրա վերափորձաքննություն է նշանակվել, սակայն որոշման բովանդակությունն անփոփոխ է մնացել: Ս. Գ.-ն պատրաստվում է իրեն հաշմանդամ չճանաչելու մասին ԲՍՓՀ որոշումը բողոքարկել նաև դատական կարգով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031