«Առավոտի» հարցին` ինչպիսի՞ տարածաշրջան է երազում, թուրք հայտնի երգչուհի Սեմա Մորիցը պատասխանում է. «Ես չեմ ուզում ինձ սահմանափակել միայն մեր տարածաշրջանով: Ընդհանրապես ուզում եմ ընդգծել միմյանց մշակույթների հանդեպ հարգալից վերաբերմունքի կարեւորությունը… Եթե շարունակում ենք զենք արտադրել ու կիրառել պատերազմներում, էլ ինչպե՞ս կարող ենք փրկել տարածաշրջանը: Մենք պետք է հարգենք միմյանց իրավունքներն ու արվեստն օգտագործենք որպես կյանքի աղբյուր: Ես երազում եմ այնպիսի աշխարհ, որտեղ չկա եւ ոչ մի անտուն, առանց հաց ու ջրի երեխա»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝
vladibenbanaste.com կայքից
«Առավոտ»
25.05.2017