Լրահոս
Օրվա լրահոսը

Անպիտան փայտերից մինչեւ գեղեցիկ քանդակներ (Ֆոտոշարք)

Մայիս 26,2017 14:00

Մասնագիտությամբ ինժեներ-շինարար Սամվել Բուդաղյանը վերջին երկու տարին է, ինչ զբաղվում է քանդակագործությամբ, իր խոսքերով՝ նախկինում եւս զբաղվել է քանդակով, սակայն այդ աշխատանքները չի պահպանել: Քանդակագործը վերջերս ներկայացավ իր առաջին անհատական ցուցահանդեսով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ոչ պիտանի փայտի կտորներով ստեղծված աշխատանքներ:

Քանդակագործի խոսքերով` ցուցադրությանը ներկայացված տասներեք աշխատանքների ընտրությունը պատահական չէ. «Երկու երեխա ունեմ, երկուսն էլ ամսի տասներեքին են ծնվել, այդ թիվն ինձ համար խորհրդանշական է: Պատրաստի քառասուն աշխատանք ունեմ, որոնցում առկա են նաեւ սուր քաղաքական գործեր, որոնք չցանկացա այս ցուցահանդեսին ներկայացնել: Այս ցուցահադնեսի համար ընտրել եմ ամենաբարի աշխատանքներս»:

«Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լեւոն Իվանյանը շնորհավորեց քանդակագործին հետաքրքիր ցուցահանդես ներկայացնելու կապակցությամբ եւ հանձնեց ՆԱՄ-ի խորհրդանիշ հանդիսացող նուռը. «Ինձ շատ հետաքրքրեց Սամվել Բուդաղյանի աշխարհընկալումը, յուրաքանչյուր քանդակ իր պատմությունն ունի, որոնք մեկը մյուսից հետաքրքիր են: «Նարեկացի» արվեստի միության համար հաճելի է ոչ փոքր տարիք ունեցող անձնավորությանը հնարավորություն ընձեռել առաջին անհատական ցուցահանդեսը ունենալու: Մնացյալ աշխատանքների եւ նոր քանդակների ցուցադրության սպասենք մոտ ժամանակներս»:

Սամվել Բուդաղյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ներկաներին առօրյա հոգսերից կտրվելու եւ ցուցահանդեսին ժամանակ հատկացնելու համար:

ՄԵՐԻ ԻՍԱՅԱՆ

«Առավոտ»

25.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Երկու տարի անպիտան փայտ տաշել և անվանել ստացված պրոդուկտը՝ քանդակ, իսկ ինքզինքը՝ քանդակագործ․․․լավ է, չհամեմատվեց Օգյուստ Ռոդենի հետ։ Բայց տրամաբանությունն ինքը հետաքրքիր է․․․հիմա ես, չունենալով համապատասխան կրթություն, երկու տարի եթե տարբեր տեսակի ծուռումուռ շենքերի մակետներ պատրաստեմ անպետք փայտերից ու կարտոնից, ասենք, պիտի համարեմ ինքս ինձ շինարար․․իսկ եթե երկու տարի ինքս ինձ համար երգեմ ու ձայնագրեմ, կհամարվեմ երգչուհի և այդպես շարունակ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031