Արաբները վարունգը համարում են անգարի` միգրենի բացառիկ դեղ, ինչպես նաեւ ծարավը հագեցնող լավագույն միջոց: Այն պարունակում է A, C, B, B2 վիտամիններ, 97 տոկոս մաքուր ջուր: Առանձնացնելով վարունգի եւս 9 բուժիչ հատկություններ, նախ նշենք, որ այս բանջարեղենը միզամուղ է, որն էլ համարվում է միզային անհանգստությունները կարգավորող լավագույն միջոց:
1. Թարմ վարունգը նվազեցնում է արյան եւ մեզի մեջ շաքարի քանակը եւ հատկապես շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար:
2. Գրեթե յուղ չպարունակող այս բանջարեղենը շատ օգտակար է նաեւ նիհարել ցանկացողների համար:
3. Վարունգի միջուկը օգտակար է երիկամներին` նպաստելով մանր քարերի թափմանը:
4. Վարունգի եւ գազարի հյութերի խառնուրդը բուժում է հոդացավի թեթեւ տեսակները:
5. Վարունգի հյութը գազարի եւ բազուկի հյութերի հետ նպաստում է ռեւմատիզմի, ատամների ու լնդերի, եղունգների ու մաշկի հիվանդությունների բուժմանը։
6. Թանձր մածնի հետ խառնած վարունգի օգտագործումը մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից:
7. Գլխացավը կարելի է հանգստացնել՝ ճակատին դնելով վարունգի կեղեւներ:
8. Վարունգի հյութը կարող են օգտագործել ցանկացած տեսակի դեմքի մաշկ ունեցողները` մաքրման, սնուցման, խոնավեցման եւ փափկեցման համար: Վարունգի հյութի մեջ լցնել մի քանի կաթիլ վարդաջուր եւ 2-3 րոպե եռացնել, ապա ստացված թուրմով մաքրել դեմքը օրական 2-3 անգամ:
9. Արեւահարության պարագայում վարունգի կեղեւած շերտերը ամենազովացնող միջոցն են մաշկի համար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
24.05.2017