Այսօր Գյումրու «Շիրակ» օդանավակայանում փողային նվագախմբի ելույթների ներքո, մասնավորապես Գյումրու հիմնի ուղեկցությամբ, տորթերով, ծաղիկներով դիմավորել են«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած 25 գեղեցկուհիների։ Հիշեցնենք, որ գեղեցկության մրցույթը տեղի է ունենալու մայրաքաղաքի «Փարավոն» ժամանցի համալիրում, մասնակցում են 13 երկրներ, մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:
Մեզ ուղարկված մամլո հաղորդագրության մեջ նշված էր, որ հյուրերը շրջելու են «Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի տեսարժան վայրերով, և որ կազմակերպիչները նպատակային են համարել հյուրերի այցը սկսել պատմական Գյումրիում շրջագայությամբ` շեղվելով դասական տարբերակից («Զվարթնոց» օդանավակայան), որպեսզի միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ավելի մոտիկից ծանոթացնեն մեր պատմական հայրենիքի ու նրա հարուստ մշակութային ժառանգության հետ»:
Սակայն, գեղեցկուհիներին դիմավորողների փաստմամբ, նրանք այնքան ուշ են ժամանել․ օդանավը վայրէջք է կատարել 20․00–ի սահմաններում, որ հյուրերի համար մթով Գյումրու պատմական հատվածներով շրջայց կազմակերպել, բնականաբար, հնարավոր չի եղել։ Այնպես որ, գեղեցկուհիները ստիպված են Գյումրու մասին կարծիք կազմել միայն «Շիրակ» օդանավակայանով։ Վերջիններս, ըստ դիմավորողների, օդանավակայանից մեկնել են Երևան։ Ի դեպ, պետական պաշտոնյաներից դիմավորողների մեջ էին Գյումրու փոխքաղաքապետ, նախկին դատախազ Վաղարշակ Մխիթարյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
էդ հոգնածներին ինչի էին ուղարկել դիմավորելու գեղեցկուհիներին?Հետո էլ բդի երգեն՝ սիրուններ միք նեղենա, ըբը չնեղենան?