Վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 15:00-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են`Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը:
Բանավեճի թեման՝ կտուժի՞ արդյոք մարդու իրավունքների պաշտպանությունը համապատասխան հանձնաժողովը պետական-իրավական հանձնաժողովին միավորելու արդյունքում: Ի՞նչ կփոխվեր, եթե վիճարկվող հանձնաժողովը չմիավորվեր եւ դրա նախագահությունը վստահվեր ընդդիմադիր «Ելքի» ներկայացուցչին:
Հաղորդումը կվարի Նելլի Բաբայանը
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: