Սենթ Լուիսում ավարտվեց «Spring Chess Classic» շախմատի գրոսմայստերական փառատոնը, որտեղ գերազանց մասնակցություն ունեցան ամերիկաբնակ մեր երկու հայրենակիցները:
«A» խմբում Վարուժան Հակոբյանն ինը հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ նվաճեց հաղթողի կոչումը: «A» խմբում նույնպես միանձնյա հաղթողը հայ գրոսմայստեր է՝ Սամուել Սեւյանը, որը տասը հնարավորից իր անվան դիմաց գրանցեց 6,5 միավոր եւ մեկ ամբողջ միավորով առաջ անցավ մոտակա հետապնդողից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ uschesschamps.com-ի