Ըստ «Ավրորա 2017» մարդասիրության ցուցիչի հրապարակված արդյունքների՝ հարցվածների 32 տոկոսը չի կարողացել նշել այն առաջնորդին, որը կկարողանար կարգավորել փախստականների ճգնաժամը:
Հարցվածների 33 տոկոսի համոզմամբ, փախստականների ներկայիս ճգնաժամի լուծումը գտնելու համար լավագույն դիրքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ 31 տոկոսի համոզմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հիշեցնենք, որ «Ավրորա 2016» մարդասիրության ցուցիչի հետազոտության արդյունքներով` հարցվածների 46 տոկոսի համոզմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փախստականների ճգնաժամի կարգավորման համար ամենահարմար համաշխարհային առաջնորդն էր:
Հարցվածների մեծ մասը համաձայն է, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, բայց միայն 37 տոկոսն է պատրաստակամություն հայտնել նրանց սեփական երկրում ընդունել, իսկ հարցվածների 42 տոկոսի համոզմամբ, իրենց երկրները չափից մեծ թվով փախստականների են ընդունել: Հարցվածների 44 տոկոսի կարծիքով, ազգային փոքրամասնություններն իրենց երկրներին սպառնալիք են ներկայացնում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ