Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանին մեղադրողը միջնորդեց չորս տարվա ազատազրկում

Մայիս 25,2017 19:32

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի, դատարան էր եկել կալանավայրից այսօր ազատ արձակված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Նրան նիստին ներկաները դիմավորեցին ծափահարություններով, ինչի համար դատարանը ընդմիջում հայտարարեց: Իսկ Խանդոյանը նիստին ներկայացել էր «ես քաղբանտարկյալ եմ գրությամբ պաստառով»:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը ներկայացրեց մեղադրական ճառը՝  միջնորդելով Խորենացիի դեպքերով կալանավորված Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ որպես հիմնավորում՝ հղում տվեց դեպքի տեսագրությանը. «0, 32 վայրկյանից դեպի իրեն է քաշում ոստիկանի վահանը, 0, 38 վայրկյանից՝ ձեռքով հարվածում է դեպի ոստիկանը, 0,44 վայրկյանին ոտքով է հարվածում ոստիկանի վահանին, 0,52 վայրկյանին՝ քաշքշում ու փորձում է խլել ոստիկանի վահանը»:

Հայկ Պետրոսյանը նաեւ արձանագրեց, որ Խանդոյանը ոչ միայն չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, այլեւ չի զղջացել կատարվածի համար ու տվել է  խուսափողական ցուցմունքներ:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, հաջորդ նիստին, որը տեղի կունենա հունիսի տասնչորսին, պաշտպանական կողմը կներկայացնի պաշտպանական ճառը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այ քեզ բա՜ն…

    ծո լռէիր,
    ըրածդ ընելէ ետք,
    տեղդ նստէիր, լուռ ու մունջ, բարի, բարի՜՜՜՜՜՜
    աւելի արագ դուրս կը հանէին,
    տունդ կ’երթայիր, ընտանիքիդ մօտ
    եւ վերջ

    վսյո՛

    չ’արժեր, ակաս

    չ’արժե՜՜՜՜ր

    այսքան երկար, այսքան ԱՆԻՄԱՍՏ կերպով՝ ՆՍՏԻԼ

    դուն քեզ եւ հարազատներդ պատժել
    ի զուր

    ա՜խ ախ ախ ախ

    գլուխ չկա

    բառին արժանի՝ գլուխ
    չկայ

    (այսինքն՝ գոնէ տարրականօրէն լեցուն գլուխ

    մէջը՝ մի բան
    մի քիչ ուղեղ)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031