2017 «Ավրորա» մարդասիրության ցուցիչի միջազգային հետազոտության շնորհանդեսից առաջ Aravot.am-ը գործարար Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ՀՀ տնտեսական այժմյան մոդելը թույլ տալի՞ս է հայ ու արտասահմանցի գործարարներին Հայաստանում գործ անել՝ հաշվի առնելով, որ կառավարություն է փոխվել՝ նոր վարչապետով:
Հիշեցնենք, որ անցած տարի ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը մտահոգություն էր հայտնել, որ «այսօրվա տնտեսական մոդելը հնարավորություն չի տալիս, որ օտարները կամ այլ երկրներում ապրող հայ գործարարները գան Հայաստան, գործ սկսեն և հաջողության հասնեն։ Պատճառն այն է, որ խաղի կանոնները տարբեր մարդկանց համար տարբեր են»:
Ռուբեն Վարդանյանը մեր հարցին խուսափեց պատասխանել՝ ասելով, որ այսօր միայն «Ավրորայից» ենք խոսում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում