«Թեեւ Հայաստանը դրախտավայր չէ ապրելու համար, բայց մարդիկ միայն իրենց խնդիրների մեջ չեն եփվում, փոխկապակցված են աշխարհի հետ»,- այսօր 2017 «Ավրորա» մարդասիրության ցուցիչի միջազգային հետազոտության շնորհանդեսի ժամանակ ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Ըստ հետազոտության, հումանիտար գործունեությունն անկման փուլում է, իսկ փախստականների ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ լայն անվստահություն կա:
Հանրային կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է 6500 հոգի՝ տասներկու երկրից, փաստում է, որ հարցվածների ընդամենը ինը տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում: Արդեն երկրորդ տարին է՝ ինչ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնային հումանիտար խնդիր՝ այս տարի հարցվածների 63 տոկոսի կողմից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ