Ռուսաստանն Ադրբեջանի հետ զարգացող հարաբերություններ ունի տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Մեր երկիրը Բաքվի և Ադրբեջանի ժողովրդի հետ հարաբերությունները չի շաղկապում այլ միջազգային գործոնների հետ. դրանք մեզ համար ինքնուրույն արժեք են: Մենք, անկասկած, ադրբեջանական կողմի հետ քննարկում ենք միջազգային օրակարգը, տարածաշրջանային օրակարգը և խնդրահարույց հարցերը, և դա բնական է»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ երկու երկրների միջև «բավական բաց երկխոսություն է ընթանում»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ