Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը պատմում է՝ գիշերվա ժամը 4-ին իրեն զանգել են ու պարտադրել ընդունել Արցախի հարցում սխալ ձեւակերպում (Տեսանյութ)

Մայիս 25,2017 16:52

Այսօր ՌԱՀՀԿ-ում Արցախի ստատուս քվոյի մասին քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մի ուշագրավ դրվագ ներկայացրեց, որը եղել է իր՝ արտգործնախարար եղած ժամանակ:

Նա պատմեց, որ երբ Հայաստանը անկախություն հռչակեց, չուներ կայացած արտգործնախարարություն, չուներ որեւէ պետական անկախ կայացած ինստիտուտ. «Այնպես չէր, որ պաշտոնյան կարող էր ինքն իր դիվանագիտությամբ, խարիզմայով ազդեր քաղաքականության վրա: Արտգործնախարարությունը, ով ինձ հետ աշխատել է, գիտի, ուներ մեկ ֆաքսի մեքենա՝ զուտ տեխնիկապես եւ 6-7 հոգի շատ լավ նվիրված մարդիկ, ովքեր ԽՍՀՄ-ից եկել, դարձել էին դիվանագետ եւ աշխատում էին արտգործնախարարությունում»: Նա պատմեց, որ հեռախոսով էին պաշտոնյաները իրար հետ շփվում, խոսում եւ դիվանագիտություն վարում, պատերազմական վիճակ էր:

«Վրիպումների շարք եղավ: Եղավ այն, որ 92-ի փետրվար ամսին, երբ էլի հեռախոսային փակ քաղաքական բան էր, բոլորը գիտեին, որ ես, որպես արտգործնախարար եւ նախարարությունը ինքը գրավոր ներկայացրեց Արցախը ճանաչելու իրավաբանական հիմնադրույթները: Դուք գիտեք, թե դա ինչով ավարտվեց՝ 92-ի իմ հրաժարականով: Բանն այն է, որ իմանալով հանդերձ, որ պետական մոտեցումը, որն արտգործնախարարությունն է ներկայացնում, այդպես էլ Արցախը արժանի է ճանաչման իր տարածքային սահմաններով, որ այդ պահին ենթադրում էր նաեւ Շահումյան, փաստորեն, միջազգային ճնշմամբ, ռուսների, Ամերիկայի ճնշմամբ, նրանից, որ մենք ունեինք ոչ թե դեսպանություն, այլ մի հոգի, որ այդ ճնշման տակ էր, անփորձ էր, նվիրված հայ մարդ էր, բայց ինքը ճնշման տակ համաձայնեց այն ձեւակերպման հետ, որ մեր ազգային քաղաքականությանը դեմ էր»:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես են իրեն գիշերը զանգել ու պարտադրել գնալ, ընդունել մի ձեւակերպում, որը դեմ է մեր շահերին. «Գիշերվա ժամը 4-5-ին զանգ եմ ստանում, որ սա է ձեւակերպումը: Ես ասում եմ՝ դեմ եմ, մենք չենք ընդունում այդ ձեւակերպումը: Իսկ մինչեւ լուսաբաց մեր ներկայացուցիչը խոսում է մեր պետության այլ օրգանների հետ, որոնք կապված են նախագահականի հետ, նաեւ այդ տարաձայնությունները ծնվել էին փետրվար-մարտին եւ իրենք կանաչ լույս են ստանում՝ այդ ձեւակերպման համար: Հետագայում՝ մարտին արդեն՝ ԵԱՀԽ հելսինկյան հանդիպման ժամանակ, այդ ձեւակերպումը շտկվել է»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը` որպես ԼՂ ներկայացուցիչ եւ Ժիրայր Լիպարիտյանը՝ որպես ՀՀ ներկայացուցիչ, երբ պիտի գնային Հռոմ, նախ Քոչարյանը հանդիպել է իր հետ.«Պետական քաղաքականությունը իրենց ներկայացվեց՝ հետեւյալ հանձնարարականով, սա, կարծում եմ, ենթակա է հրապարակման, հիմնական հանձնարարականն  այն էր, որ Արցախի պատվիրակությունը չպիտի նստի բանակցային սեղանի շուրջ՝ առանց իր կարգավիճակի ճշգրտման: Եթե Արցախի պատվիրակության կարգավիճակը միջազգային առաջին ռաունդում չճշգրտվեր, Արցախը չպիտի նստեր բանակցային սեղանի շուրջ, որտեղ կային նաեւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ: Դա խախտվեց, ինչպես նաեւ չիրականացավ այն հրամանը, որ կեսգիշերյան փետրվարյան այդ քննարկմանը Հայաստանը չմիանար այդ վնասակար ձեւակերպմանը: Ես տակավին պետության ներկայացուցիչ էի, եւ պարզ է, որ դրանից 6 ամիս հետո ձգեցի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031