Մայիսի 25-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը հանդիպել են Եվրոպական Պառլամենտի Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք (ALDE) խմբակցության ներկայացուցիչ Իվո Վայգլի եւ խմբակցության արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Ռուն Գլասբերգի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել են Եվրոպական պառլամենտում խմբակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի համագործակցության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրան ուղղված վստահության կառուցման միջոցառումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հարցեր:
Պայամանավորվածություն ձեռք բերվեց Եվրոպական պառլամենտում խմբակցության եւ Կոնգրեսի միջեւ համագործակցության խորացման մասին:
Մամուլի հաղորդագրություն